211652_close_icon
views-count18280 դիտում article-date 09:35 09-12-2017

Վիգեն Սարգսյանի նշանակման իմաստը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկազ Բաղմանյանի հեռացումն ու նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, ըստ էության, ստացան պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակման իմաստ: Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է իհարկե նախորդ տարի հոկտեմբերին, սակայն դե ֆակտո նախարար, նա, կարծես թե, դառնում է այժմ: Դրա վկայությունն էին Սարգսյանի հայտարարությունը, որ Հայկազ Բաղմանյանին, այսինքն՝ բանակի և իշխող համակարգի, այսպես ասած, անձեռնմխելի թվացող օդիոզ կերպարներից մեկին հեռացրել է ինքը, և Մովսես Հակոբյանի հարցազրույցը, որ Վիգեն Սարգսյանը բանակի, զինված ուժերի առաջնորդն է և ունի անհրաժեշտ բոլոր որակները, անկախ, այսպես ասած, բանակից չլինելու հանգամանքի: Այս իրադարձություններն առիթ տվեցին հանրության ակտիվ խմբերին բավական լայն և բազմաբնույթ դիտարկումների, որոնցում զգալի տեղ էր հատկացվում այն հանգամանքին, որ Վիգեն Սարգսյանը՝ իհարկե Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, քայլ կատարեց դեպի վարչապետի հավանական պաշտոն: Իրականում, սակայն, ըստ էության տեղի ունեցածը այն է, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի աջակցությամբ, ըստ էության, ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը, այդ բառի քաղաքական և համակարգային, թերևս, ամբողջական իմաստով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր