211652_close_icon
views-count63225 դիտում article-date 22:00 08-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 5 միկրոավտոբուսի սրահում քաղաքացին նկատողություն է արել 3 գրպանահատի, ովքեր տուժածին վերադարձրել են տարած դրամապանակը, իսկ հետո իջնելով կանգառում՝ զարմացել է...

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մելսիդա Ա.-ն թիվ 5 երթուղային միկրոավտոբուսի սրահում նկատում է, որ 3 տղա մի քաղաքացու գրպանից գումար են գողացել։ Մելսիդա Ա.-ն մի քանի ուղևորների հետ նկատողություն են անում գրպանահատներին, ովքեր գումարը վերադարձնում են տուժածին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Բարեկամություն» մետրոյի մոտ գրպանահատները կանգառում իջնում են միկրոավտոբուսից և ճողոպրում։ Այդ կանգառում է իջնում նաև Մելսիդա Ա.-ն և նկատում է, որ իր դրամապանակը նույնպես գողացել են։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել և նախապատրաստվում են նյութեր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր