211652_close_icon
views-count15685 դիտում article-date 22:21 08-12-2017

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները: Մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սպասված միջոցառմանը հետևել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդուհի, համաշխարհային սպորտի լեգենդ Իրինա Սլուցկայան, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը: Նշենք, որ սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները: Տեղեկացնենք նաև, որ սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկi վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր