211652_close_icon
views-count98818 դիտում article-date 20:32 08-12-2017

Դատարանը կալանավորեց Մալաթիայում կրակոցներով տեղի ունեցած սպանությանը օժանդակելու մեջ 23-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Արմենակյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Դեղոյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 38-104 հոդվածի 1-ին մասով։ Դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Դ. Դեղոյանը դատարանից տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/06/1084053/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մուկուչ Ստեփանյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացներ հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի 32 տան բնակիչ՝ 31-ամյա Կարեն Մինասյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է գիշերը ժամը 00։10-ի սահմաններում իր մոտ եղած ինքնաձիգով Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում՝ ծննդատան մոտ, Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Արշակ Գալստյանին հրազենով սպանելու մեջ։ Դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և եթե Կ. Մինասյանը հայտնաբերվեր կամ մեղայականով ներկայանար քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ, որից հետո քննչական մարմինը կալանքի որոշման վերահաստատման նպատակով նորից դիմելու էր քննչական մարմնին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև ինքնաձիգ, և կային կասկածներ, որ այդ ինքնաձիգից էր Կ. Մինասյանը կրակոցներ արձակել իր ազգական Ա. Գալստյանի ուղղությամբ, որից հետո Կ. Մինասյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի։ Իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կ. Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությանը օժանդակություն ցույց տալու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Դեղոյանը: Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր, որոնք ղեկավարում էին Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի Ոստիկանության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը, Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանն ու պետի տեղակալ Արսեն Վարդանյանը։ Իսկ ոստիկանների և քննիչների աշխատանքները կոորդինացնում էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր