211652_close_icon
views-count13376 դիտում article-date 22:48 08-12-2017

Պուտինը Թուրքիա է մեկնում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարություն է տարածել պաշտոնական Կրեմլը։ Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկելու են երկկողմ համագործակցությանը, մասնավորապես, խոշոր համատեղ ծրագրերի իրագործմանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են էներգետիկայի ոլորտին։ Կարծիքներ են փոխանակվելու նաև միջազգային կարևորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ սիրիական հակամարտության։

Նմանատիպ նյութեր