4892 դիտում
14:14 08-12-2017
ՊԵԿ-ը հարկ վճարողներին ներկայացրել է հարկային օրենսդրության փոփոխությունները
Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողներին իրազեկելու միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված ու Երևանում գործունեություն իրականացնող հարկ վճարողների միջև: «Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ:
Կարևորելով ինչպես հարկային մարմինների, այնպես էլ հարկ վճարողների շրջանում նոր հարկային օրենսդրության օրենքների ճիշտ կիրառումը՝ կոմիտեն նախաձեռնել է իրազեկման աշխատանքների մի ամբողջ փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է տարբեր եղանակներով հարկ վճարողներին ներկայացնել 2018թ.-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Հարկ վճարողների հետ հանդիպումներ կլինեն ոչ միայն Երևանում, այլև ՀՀ բոլոր մարզերում: Վ. Միրումյանի խոսքով իրազեկման աշխատանքները լինելու են հարկային օրենսգրքի բոլոր ուղղություններով. «Անդրադարձ է լինելու հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներին, առանձին հարկատեսակներին վերաբերող կարգավորումներին, ինչպես նաև վարչարարական ընթացակարգերին»:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3711 դիտում
12:25 20-03-2020
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին եւ ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները
2854 դիտում
23:07 20-03-2020
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ժամանակին և ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները
1460 դիտում
15:04 06-03-2021
ՊԵԿ մասնագետները ՀԿ-ներին են ներկայացրել ոլորտային օրենսդրության փոփոխությունները
Այս բաժնից
310 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
484 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
412 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ