211652_close_icon
views-count25180 դիտում article-date 12:28 08-12-2017

«Ազիզյանները» սիթքոմի Պոնչը իր կերպարի ու անձնական կյանքի մասին

«Ազիզյանները» սիթքոմի դերասան Տարոն Իսպիրյանը առավել հայտնի է որպես Պոնչ, իսկ սիթքոմում՝ Վիլեն: Պոնչը [url=http://www.exklusivelife.com/2017/12/04-04.html]EXKLUSIVElife.com-[/url]ին մանրամասներ է ներկայացրել իր անձնական կյանքի, աշխատանքի և սիթքոմում նկարահանվելու ու իր կերպարի մասին: [b]-Կխնդրեմ ասեք ինչպե՞ս եղավ, որ նկարահանվեցիք Ազիզյաննները սիթքոմում:[/b] -Եղավ առաջարկ Ազիզյաններ սիթքոմի սցենարիստներ Ռոբերտ Մարտիրոսյանի և Վան Գրիգորյանի կողմից, ես էլ մեծ հաճույքով համաձայնվեցի, քանի որ նախ ինձ շատ դուր եկավ այն կերպարը որով ես հիմա հանդես եմ գալիս սիթքոմում և հետո գիտեի գնում եմ այնպիսի միջավայր որտեղ մարդիկ շատ բարձր մակարդակի են, որպես մարդ և պրոֆեսիոնալ են իրենց աշխատանքի մեջ: [b]-Դեռ այլ նախագծերից հանրությունը սիրում և գնահատում է Ձեր հումորը, ի՞նչ տվեց արդյոք այս սիթքոմը Ձեզ և Ձեր կերպարներին:[/b] -Որպես դերասան ինձ տվեց ևս մեկ մեծ փորձ: Ես քիչ դերեր չեմ ունեցել այս ասպարեզում,բայց դեռ չէր եղել այնպիսի մի կերպար ,որը կլիներ շարունակական.Նաև ինձ տվեց նոր ընկերներ,նոր հրաշալի մարդկանց,ովքեր շատ կարճ ժամանակում դառձան ինձ շատ հարազատ ու դա վերաբերվում է Ազիզյաններ սիթքոմի ամբողջ անձնակազմին. [b]-Շաբաթներ առաջ ներկայացած որպես գլխավոր հերոս Արամ MP3 -ի տեսահոլովակում, արդյո՞ք սպասվում է այլ համագործակցություններ ևս այլ արտիստների հետ:[/b] -Այո հրաշալի տեսահոլովակը ստացվեց ի շնորհիվ Արամ MP3-ի, Ֆելիքսի Խաչատրյանի, Արամայիսի Հայրապետյանի նկարահանող խմբի հետ միասին, Dj Lazzaro - ի և մի փոքր էլ իմ և բոլոր բոլոր այն մարդկանց ովքեր աշխատել են կադրից այս կողմ: Բռավո բոլորիս: Այլ արտիստներից առաջարկներ առայժմ չունեմ, եթե կլինեն լավ հետաքրքիր առաջարկներ, մեծ սիրով կհամագործակցեմ: - [b]Ձեր թույլտվությամբ անցում կատարենք անձնական կյանք, կխնդրեմ ասեք, ո՞ր փուլում է այն գտնվում:[/b] -Այն գտնվում է Կույր լսումներ փուլում (սա ուղղակի կատակ): Չէի ցանկանա անձնական կյանքիցս խոսել: Դա թող մնա անձնական: -[b]Որպես դերասան հաջողակ և կայացած Ձեզ համարո՞ւմ եք:[/b] -Ես հաջողակ եմ, որ եկել եմ այս աշխարհ ու վայելում եմ շրջակա միջավայրը, մարդկանց, արևը, ունեմ հրաշալի ընտանիք, իսկ որպես դերասան ամենինչ փորձում եմ անել որպեսզի լինեմ մնայուն, սիրված և գնահատված: -[b]Կյանքի Ձեր ամենամեծ ձեռքբերումը մինչ օրս:[/b] -Մարդու ամենամեծ ձեռքբերումնեը, կարծում եմ նյութականի մեջ չի կարող լինել: Կարծում եմ իմ ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներն են: Ես լավ մարդկանց պակասը չունեմ, որի համար շնորհակալ եմ իմ ծնողներին, քանի որ ինձ դաստիարակել են այնպես, որ կարողանամ ճիշտ ընտրություն կատարել ընկերների հարցում և առհասարակ մարդկանց հարցում: [b]-Ի՞նչ կավելացնեք վերջում:[/b] -Բոլորին կմաղթեմ լինեն ուրախ և վայելեն կյանքը, քանի որ մենք ոչ մի բան չենք բերել այս աշխարհ ու ոչինչ չենք տանելու մեզ հետ: Թող կյանքը ընդունեն որպես նվեր, հրճվեն այդ նվերով, սիրեն դիմացինին և ամենինչ ինչ մեզ շրջապատում է: Ապրեք հենց հիմա, հենց այս պահին: [b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր