211652_close_icon
views-count5828 դիտում article-date 11:28 08-12-2017

ԱԺ-ն դատապարտում է եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները. նախագիծ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արմեն Աշոտյանը ԱԺ են ներկայացրել ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման հայտարարության նախագիծ: «ԱԺ-ն ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ է, որ այս հայտարարությունը ընդունվում է այն ժամանակ, երբ եզդիներով բնակեցված Իրաքի տարածքները և ամբողջ Իրաքը ազատագրված են ԻԼԻՊ խմբավորումից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր