211652_close_icon
views-count6030 դիտում article-date 11:05 08-12-2017

Պատերազմի վտանգը պայմանավորող հիմնարար գործոնը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի ար­տաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարաց­րեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժա­մանակ, հանդիպումից հետո արձա­նագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրա­նով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում Ապրիլյան պա­տերազմից հետո լավագույն դեպքում շրջանառվել է, այսպես ասած, ռազմա­հայրենասիրական հռչակագրերին քաղաքական փաթեթավորում տալով, և վերջ: Արդյունքում՝ թե՛ ղարաբա­ղյան խնդրում, թե՛ տարածաշրջանի անվտանգության համակարգի և ռազմաքաղաքական իրավիճակի համա­տեքստում, թե' անգամ աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում հիմնարար փոփոխություններ բերած Ապրիլյան քառօրյան հայաստանյան հասարակական-քաղաքական ընկալումներում քայլ առ քայլ իջեցվել է, այսպես ասած, սովորական հրադա­դարի խախտման մակարդակի՝ դրան հաջորդած քաղաքական իրողություն­ների համեմատությամբ և համադրու­թյամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր