211652_close_icon
views-count6871 դիտում article-date 13:20 08-12-2017

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը լրատվական կայքին

[b]Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին.[/b] [b]Հարց.[/b] Հայաստանի և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Բանակցություններում Դուք հանդես եք եկել որպես գլխավոր բանակցող։ Ձեզ հետ նախորդ հարցազրույցում մենք մանրամասն խոսել էինք այն ոլորտների մասին, որտեղ Հայաստանն ու Եվրամիությունը պարտավորվում են համատեղ աշխատել, իրականացնել բարեփոխումներ: Քաղաքացիները ե՞րբ կզգան այս համաձայնագրի դրական օգուտները և ի՞նչ տեսքով: [b] Կարեն Նազարյան.[/b] Համաձայնագրի էֆեկտն ամբողջությամբ կզգացվի գալիք տարիների ընթացքում՝ կողմերի միջև ստանձնած հանձնառությունների հետևողական իրագործման արդյունքում։ Սա վերաբերում է մի շարք ոլորտներին, ինչպիսիք են` օրինակնախատեսվող օրենսդրական դաշտի կատարելագործման արդյունքում ԵՄ-ում հայկական ապրանքների ծավալների մեծացումը, Հայաստանի և ԵՄ ընկերությունների համար գործարար միջավայրի ու ներդրումների համար բարենպաստ պայմանների ավելացումը, դրա արդյունքում էլ աշխատատեղերի ստեղծումը, կամ էլ՝ փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվելիք աջակցությունը։ Մեր գյուտարարները, արվեստի մշակույթի գործիչները կարող են ապավինել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգին և Հայաստանում, և ԵՄ տարածքում, սպառողների պաշտպանվածության բարձրացում, Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլեր, բնապահպանական չափանիշների բարելավում և այլն: Սա ոչ ամբողջական քայլերի ցանկն է, որոնք ուղղակիորեն կազդեն մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ու բարեկեցության վրա։ [b] Հարց.[/b] Պարո՛ն Նազարյան, փաստաթղթի ստորագրման օրն անգամ շատ էին կարծիքները, որ գուցե այն չստորագրվի և կրկնվի 2013թ. պատմությունը: Արդյոք եղե՞լ են անհամաձայնություններ Եվրամիության հետ մինչև փաստաթղթի ստորագրումը, կամ առհասարակ՝ խոչընդոտներ համաձայնագրի ստորագրման համար: [b]Կարեն Նազարյան.[/b] Հիշում եմ, որ փաստաթղթի ստորագրմանը նախորդել էին բուռն քննարկումներ, սակայն, մի քանի առիթներով ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ ԱԳ նախարարի և այլ մակարդակներով հստակ նշվել էր, որ մեր կողմից որևիցե խոչընդոտ չկա ստորագրման համար։ Իսկ մնացած խոսակցությունները մեկնաբանելուն իմաստ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է 2013թ., ապա կցանկանայի հիշեցնել, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. այս հարցին մանրամասն անդրադարձ եղել է։ [b] Հարց[/b]. Հայաստանն առաջին երկիրն է ԵԱՏՄ պետությունների կազմում, որը Եվրամիության հետ նման պայմանագիր է ստորագրել: Ի՞նչ առավելություն ունի այն Հայաստանի Հանրապետության համար։: [b] Կարեն Նազարյան.[/b] Ես արդեն նշեցի համաձայնագրով մեր քաղաքացիներին տրվող առավելություններից մի քանիսի մասին: Հավելեմ նաև, որ քաղաքական ու տնտեսական առումներով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համընդգրկուն փաստաթուղթը է, որն արտացոլում է ՀՀ-ԵՄ երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները՝ ներառյալ կողմերի միջև համապարփակ գործընկերությունն ու համագործակցության ստեղծումը, ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը։ Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում նաև ԵՄ-ի հետ առևտրային հարաբերություններում: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Հայաստանի կողմից նման կարևոր փաստաթղթի ստորագրմանը, ապա ինչպես նշում են ԵՄ մեր գործընկերները, այն օրինակելի է ԵԱՏՄ մյուս անդամների համար։ [b] Հարց[/b]. Արդյո՞ք Եվրամիության հետ ստորագրած պայմանագիրն ունի այն կշիռը, որ, համեմատելով ԵԱՏՄ անդամակցության պայմանագրի հետ, կարողանանք հայտարարել, որ «և-և»-ի որդեգրած քաղաքականությունն իրականություն դարձավ: [b] Կարեն Նազարյան.[/b] Արտաքին հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է բազմավեկտորությամբ։ Դա նշանակում է շահերի հաշտեցում ու համադրում: Այսօր մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր և այո, կարող եմ ասել, որ «և-և»-ի քաղաքականությունը այլևս իրականություն։ [b] Հարց[/b]. Առաջիկայում նախատեսվում է Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից համաձայնագրի վավերացման փուլ: Կա՞ն արդյոք ԵՄ անդամ-երկրներ, որոնք կարող են չվավերացնել այն կամ ձգձգել վավերացման փուլը: Առավելագույնը որքա՞ն կարող է տևել համաձայնագրի վավերացման փուլը: Կա՞ արդյոք վերջնաժամկետ: [b] Կարեն Նազարյան[/b]. Այո, առաջիկայում նախատեսվում է որ համաձայնագրի կողմերը կսկսեն վավերացման գործընթացը: Որևէ պատճառ չեմ տեսնում ԵՄ կողմից այդ գործընթացը ձգձգելու համար, իսկ թե որքան կտևի, արդեն կախված է յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերից։ Ամեն դեպքում, դա կլինի մեր ուշադրության կենտրոնում։ [b] Հարց[/b]. Դուք հայտարարել էիք, որ համաձայնագրի վերջնական վավերացումից առաջ որոշակի դրույթներ կարող են ուժի մեջ մտնել: Ի՞նչ դրույթների մասին է խոսքը: Երբվանի՞ց դրանք պետք է ուժի մեջ մտնեն: Արդյո՞ք բանակցություններ ընթանու՞մ են Եվրամիության հետ այս հարցով: [b]Կարեն Նազարյան[/b].Հավելյալ բանակցությունների կարիք չկա։ Ինչպես միջազգային բոլոր պայմանագրերի, այնպես էլ ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարագայում, ստորագրումից հետո կողմերը նախ պետք է վավերացնեն այն։ Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո։ Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, համաձայնագրի հնարավորինս արագ կիրառումն ապահովելու նպատակով դրանով նախատեսված է համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորության մասին դրույթ, որի համաձայն ՀՀ կողմից վավերացվելուց և ԵՄ կողմից անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո Համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ կարող է ժամանակավորապես կիրառվել։ [b] Հարց[/b]. Ե՞րբ կմեկնարկի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: [b] Կարեն Նազարյան[/b]. Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր հարց է, որի մասին խոսվում է համաձայնագրում, և այն նաև բարեփոխումներ պարունակող գործընթաց է ու միտված է մեր հասարակությունների առավել մերձեցմանը։ Հուսով ենք, որ եվրոպական կողմը երկխոսությունը սկսելու մանդատ կստանա համաձայն այս հարցում ավելի վաղ ստանձնած հանձնառության։

Նմանատիպ նյութեր