211652_close_icon
views-count1458 դիտում article-date 12:54 08-12-2017

Հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին: Վ. Սարգսյանը շնորհավորել է դեսպան Լաքոթին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում: Ըստ պաշտպանության նախարարի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում: Դեսպան Լաքոթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր