211652_close_icon
views-count75648 դիտում article-date 10:21 08-12-2017

Դատարանը կալանավորեց BMW-ի 21-ամյա վարորդին. նա իր ընկերոջ հետ ավազակային հարձակում էին կատարել ՌԴ-ից Հայաստան վերադարձած քաղաքացու նկատմամբ, իսկ հետո BMW-ով փախուստի դիմելիս՝ վթարի ենթարկվել. հանցակիցը տեղում մահացել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ մինչ այդ հարուցվել էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով քրեական գործ, սակայն նախաքննության ընթացքում նրա և ընկերոջ՝ վթարի հետևանքով մահացած, նախկինում 4 անգամ դատապարտված, Այնթապ գյուղի բնակիչ, 20-ամյա Մխիթար Արզումանյանի նկատմամբ հոդվածը վերաորակվել է ավազակային հարձակում: Դատավոր Գագիկ Սարգսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջորդությունը և Հ. Գևորգյանը դատարանից տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/05/1083895/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանի որոշամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը: Վերջինիս նկատմամբ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Շին-պլազա» խանութ-սրահում՝ որպես առաքիչ: Նախօրեին Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել էին Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի պատին ձերբակալված Հ. Գևորգյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով մահացած նրա ուղևորի ինքնությունը: Մահացածը Այնթապ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Մխիթար Արզումանյանն էր, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, նախկինում 4 անգամ եղել էր դատապարտված և պատժի կրումից ազատվել էր այս տարվա նոյեմբերի 3-ին: Արտաշատի ոստիկանները պարզել էին նաև, որ Հ. Գևորգյանն ու Մ. Արզումանյանը Արարատի մարզի «Արարատ գրուպ» գործարանի մոտ անհիմն վիճաբանել էին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի՝ 42-ամյա Կորյուն Շալունցի հետ, ով Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ է, ավտոմեքենայից իջեցրել էին, ծեծի ենթարկել, այնուհետև Կ. Շալունցի իրերը հափշտակել, որի մեջ եղել էին նրա անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր