211652_close_icon
views-count6064 դիտում article-date 22:13 07-12-2017

Անգելա Մերկելը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Իսրայելի ու Պաղեստինի իշխանություններին լուծել Երուսաղեմի կարգավիճակի հարցը և բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունից հետո այսօր բախումներ են սկսվել իսրայելցի ուժայինների և պաղեստինցիների միջև, ինչի ժամանակ վիրավորվել է 50-ից ավելի պաղեստինցի։ Բախումները տեղի են ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Գազայի հատվածում։

Նմանատիպ նյութեր