211652_close_icon
views-count15287 դիտում article-date 18:21 07-12-2017

Ալավերդիում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցում Տեր Միքայել քահանա Շաղոյանը կատարեց հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ այլ հաստատությունների աշխատողներ, հասարակ քաղաքացիներ։ Այնուհետև մարդկանց բազմությունն ուղևորվեց դեպի Անմեղ զոհերի հուշակոթող, որտեղ էլ ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին և 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի բոլոր զոհերի հիշատակը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր