211652_close_icon
views-count12105 դիտում article-date 19:37 07-12-2017

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվել է նկարիչ Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվեց Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպված նկարիչ Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկաներին ողջունեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Միջոցառմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի բացման առիթով ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն։ Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր