211652_close_icon
views-count6802 դիտում article-date 13:35 07-12-2017

Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Էջմիածնում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիատակը հարգում են արհավիրքի օրերին Հայաստանին հումանիտար օգնության շտապող սերբական ինքնաթիռի վթարված վայրում կառուցված հուշակոթողի մոտ: Քաղաքի ակտիվը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը, կրթական, հաստատությունների, ոստիկանության եւ ԱԻՆ համակարգի աշխատակիցները, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ, ծաղկեպսակներ են խոնարհում սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով եւ´ Սպիտակի երկրաշարժի զոհերի եւ սերբ օդաչուների հիշատակին: Բարի կամքի տեր մարդիկ ամբողջ աշխարհից մեր ժողովրդին օգնության էին շտապում եւ ահա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ, «Զվարթնոց» օդանավակայանից ընդամենը 11 կմ հեռավորության վրա, մեզ օգնություն բերող սերբական օդանավն աղետի ենթարկվեց: Անձնակազմի բոլոր 6 անդամներն էլ նահատակվեցին: Երախտապարտ հայ ժողովուրդը հենց աղետի վայրում, վթարված ինքնաթիռի բեկորներից հուշարձան կանգնեցրեց, որի մոտ նաեւ սերբ օդաչուների տապանաքարերն են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր