211652_close_icon
views-count128630 դիտում article-date 13:47 07-12-2017

«Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի կինը չէ, այլև համաշխարհային քաղաքակրթության կնքահայրն է». «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, կոշտ, սակայն իրական փաստերի հիման վրա հիմնված հայտարարությամբ հանդես եկավ «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը: Արցախյան պատերազմներին ակտիվ մասնակցություն ունեցած վետերանը անդրադարձավ ռուսական տարբեր լրատվամիջոցների հաղորդումներին, որտեղ հայերին վատաբանում են: Էլ ավելի ցավալին այն է, որ կասկածվում է Գարեգին Նժդեհի ով լինելը: Ս. Չիլինգարյանը ասաց. «Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի կինը չէ, այլև Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության կնքահայրն է և աշխարհում առաջին քրիստոնեություն ընդունած երկիրը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է և քննարկման ենթակա չէ... : Չնայած Ռուսաստանում Պուտինյան տիտանական ու տղայական հզոր գործելակերպին, որոշ` դեռևս սեռը չպարզված ու դեռևս ծառերի վրա ապրող ռուսուլման քաղաքական գործիչներ որոշ հաղորդավարների հետ միասին խառնում են քաղաքականությունը իրենց ընտանիքներում տիրող ամենօրյա վարք ու բարքի հետ ՝ իրենց համար առաջնայինը ընտրելով «խավիարային» դիվանագիտությունը և կանգ չեն առնում իրենց ընտանիքը անգամ մի ականջօղով կամ մի ներքնաշորով ծախելու ամեն գիշեր տիրող իրավիճակը հանրությանը ներկայացնել»: Ս. Չիլինգարյանի հայտարարության շարունակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝ տեսանյութի տեսքով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր