211652_close_icon
views-count3496 դիտում article-date 10:05 07-12-2017

Աղքատները խուսափում են թանկացած ապրանքներից, ուստի թանկացումը նրանց չի վնասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է: Նա այդ կերպ է պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե աղքատները ինչպես պետք է դիմակայեն թանկացումներին: Այլ կերպ ասած՝ ըստ Հակոբյանի՝ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն և առևտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր