211652_close_icon
views-count3732 դիտում article-date 09:53 07-12-2017

Ինչու է Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս գալիս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս է գալիս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արդարացնելու համար: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են զարմանում, թե ինչ ջանասիրությամբ է դա անում: Սակայն իշխանության ներսում գիտեն Հարությունյանի ջանասիրության պատճառը. նա երկու խնդրանք ունի իշխանությունից և հիմա ընդամենը հող է նախապատրաստում դրանք ներկայացնելու համար: Առաջինը ԱԳՆ համակարգում աշխատող փեսային որևէ հեռանկարային երկրում դեսպան նշանակելն է, երկրորդը՝ արևային էլեկտրակայանի լիցենզիա ստանալը: Դժվար է ասել, թե դեռ որքան պետք է ջանա Խոսրով Մելիքիչը այդ նպատակների իրականացմանը հասնելու ճանապարհին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր