211652_close_icon
views-count14752 դիտում article-date 22:15 06-12-2017

Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ: Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում բուք, մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր