211652_close_icon
views-count15975 դիտում article-date 23:14 06-12-2017

Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը

Ամերիկացի ռեփփեր Շոն Քոմբսը /նախկինում բեմական կեղծանունը Դիդդի էր, հետո փոխեց Սեր/ ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը՝ ըստ Forbes ամսագրի։ Վարկանշային ցուցակը հրապարակվել է ամսագրի կայք-էջում։ Մեկ տարում Քոմբսի եկամուտը կազմել է 130 մլն դոլար։ Երկրորդ տեղում երգչուհի Բեյոնսեն է՝ 105 մլն դոլարով, երրորդ հորիզոնականում հայտնվել է կանադացի ռեփփեր Դրեյքը։ Նա վերջին 1 տարում վաստակել է 94 մլն դոլար։ Տասնյակի մեջ են հայտնվել նաև կանադացի երգիչ The Weeknd-ը /92 մլն դոլար/, այնուհետև բրիտանական Coldplay ռոք-խումբը /83.5 մլն դոլար/, Guns N’ Roses ռոք-խումբը /84 մլն դոլար/, երգիչ Ջասթին Բիբերը /83.5 մլն դոլար/, երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը /75 մլն դոլար/ և Ադելը /69 մլն դոլար/։ Տասնյակը եզրափակում է Metallica-ն /66.5 մլն դոլար/։

Նմանատիպ նյութեր