211652_close_icon
views-count4346 դիտում article-date 19:36 06-12-2017

Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի առաջատար

London Chess Classic-ի շրջանակներում այս օրերին Անգլիայի մայրաքաղաքում ընթանում է Chess Classic FIDE OPEN շախմատի մրցաշարը (288 մասնակից, 9 տուր), որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Հինգ տուրից հետո Հրանտ Մելքումյանը հարյուր տոկոսանոց արդյունքով կիսում է 1-2-րդ տեղերը Ջահոնգիր Վահիդովի հետ (Ուզբեկստան): Գաբրիել Սարգսյանը չորս միավորով բաժանում է 6-28-րդ տեղերը (7-րդ տեղ լրացուցիչ գործակիցներով): Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Նմանատիպ նյութեր