211652_close_icon
views-count5169 դիտում article-date 21:56 06-12-2017

Եմենում հուսի ապստամբները կրակ են բացել կին ցուցարարների ուղղությամբ

Եմենի մայրաքաղաք Սանայում հուսի ապստամբները հրազենային կրակ են բացել կին ցուցարարների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Al Arabia հեռուստաալիքը։ Զոհերի մասին դեռևս ճշգրիտ տեղեկություններ չկան։ Նշվում է, որ կանայք բողոքել են երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհիին առևանգելու և սպանելու դեմ։ Նրանք նաև պահանջել են հուսիներից իրենց հանձնել նախկին նախագահի դին։ Ըստ տեղեկությունների՝ Սալեհիի դին ապստամբները թաղել են։

Նմանատիպ նյութեր