211652_close_icon
views-count3416 դիտում article-date 18:45 06-12-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 5-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված սպանության 2 դեպքից բացահայտվել է 1-ը։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 9, խարդախության և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր