211652_close_icon
views-count63439 դիտում article-date 15:37 06-12-2017

Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/b] ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր