211652_close_icon
views-count112788 դիտում article-date 21:57 05-12-2017

Երևանում՝ Կիևյան կամրջի վրա նկարահանումների պահին Opel-ը բախվել է կայանված ոստիկանական ջիպին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կիևյան կամրջի վրա նկարահանումներ կատարելու ժամանակ Opel մակնիշի 34 NԼ 878 համարանիշի ավտոմեքենան բախվել է նկարահանման մեջ գտնվող ոստիկանական ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր