211652_close_icon
views-count82197 դիտում article-date 21:26 05-12-2017

Սևանում աղմկահարույց սպանությունների գործով մեկ այլ քրեական գործ էլ է հարուցվել, ճշտվում է «Միրաժ» հանգստյան գոտում բոլոր կռվի մասնակիցների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա հուլիսի 30-ին 36-ամյա Էդգար Հովհաննիսյանի կողմից 28-ամյա Դավիթ Առաքելյանին սպանելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։ Նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու տարածքում Է. Հովհաննիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Մամիկոն Հովհաննիսյանը, Սերյոժա Գրիգորյանը, ինչպես նաև նշված հանգստյան գոտու տարածքում հանգրվանած Դ. Առաքելյանը, նրա ընկերներ Սպարտակ Առաքելյանը, Արմեն Ադամյանը, Սամվել Ավետիսյանը, Արսեն Ալիխանյանը, Տիգրան Առաքելյանը, Լյովա Ժամկոչյանը, ինչպես նաև գործով չպարզված մի խումբ անձինք հանգստյան գոտում գտնվող անձանց ներկայությամբ տևական ժամանակ վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ։ Այդ ամենը ավարտվել է դիտավորությամբ հասարակական կարգը խախտելով, հանրության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որի ժամանակ միմյանց ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել ու տվել հայհոյանքներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/30/1073728/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հուլիսի 30-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանությամբ երիտասարդ տղամարդու դի կար: Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սևանի քննչական բաժին: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Առաքելյանի դին: Դեպքի վայրում աշխատել էին քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Սևանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն էին բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին էր ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում էին գտնվել Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ու Գեղարքունիքի մարզի ավագ դատախազ Էդվարդ Հարությունյանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր