211652_close_icon
views-count40519 դիտում article-date 20:41 05-12-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանին ազատելու մասին հրամանագիրը: Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ. Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

Նմանատիպ նյութեր