211652_close_icon
views-count10456 դիտում article-date 22:50 05-12-2017

Քուվեյթի էմիրը Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի նորմերը խախտելու և տարածաշրջանի կայունությունը խաթարելու մեջ

Իրանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, հայտարարել է Քուվեյթի էմիր Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբար Աս Սաբահը՝ ելույթ ունենալով Պարսից ծովածոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։ Էմիրի խոսքով՝ Իրանը չի հարգում հարևանության սկզբունքը և շարունակում է միջամտել Պարսից ծովածոցի երկրների ներքին գործերին։ «Մենք պնդում ենք, որ տարածաշրջանում չի լինի խաղաղություն ու կայունություն, եթե այդ բոլոր սկզբունքներին Իրանը չհետևի»,-ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր