211652_close_icon
views-count7976 դիտում article-date 21:19 05-12-2017

Սաակաշվիլին հայտարարել է, որ ոչ մի պաշտոնի չի ձգտում Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի պաշտոնի չի հավակնում, սակայն կոչ է արել մարդկանց հավաքվել վաղը երեկոյան Կիևի կենտրոնում, որպեսզի իրենց բողոքը հայտնեն գործող իշխանություններին, հաղորդում է Ria Novosti-ն։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/05/1083905/]Հիշեցնենք[/url], որ այսօր առավոտյան Սաակաշվիլիի բնակարանում խուզարկություն է կատարվել, իսկ նա սպառնացել է, որ իրեն ցած կգցի 8-րդ հարկից, որտեղ բնակվում է։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/05/1083920/]Ավելի ուշ[/url] վերջինիս ձերբակալել են և փորձել տանել, սակայն քաղաքական գործչի համախոհները փակել են ավտոմեքենայի ճանապարհը և վնասել անիվները, այնուհետև ուժով դուրս բերել նրան այնտեղից։ Այս պահին Ուկրաինայի խորհրդարանի դիմաց շարունակվում են Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» ընդդիմադիր միավորման ցույցերը՝ նախագահ Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով. հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28898157.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր