211652_close_icon
views-count18111 դիտում article-date 12:08 05-12-2017

8-ամյա երեխային արտերկրում վիրահատություն կատարելու համար գումար է անհրաժեշտ. ընտանիքը խնդրանքով դիմում է բարերարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում 45-ամյա Մհեր Հովհաննիսյանին լավ են ճանաչում տարբեր պատճառներով: Այս հրապարակումը սակայն, այլ` ավելի ցավոտ թեմայի մասին է: Բանն այն է, որ Մհերը 3-րդ անհաջող ամուսնությունից զավակ է ունեցել, ով ի ծնե ունի հենաշարժողական խնդիրներ: Երեխայի մայրը թողել է ընտանիքը և հեռացել: 8-ամյա Ալենին բուժման նպատակով տարել են շատ հիվանդանոցներ, սակայն՝ ապարդյուն: Երեխային անհրաժեշտ է վիրահատություն՝ արտերկրում, որն էլ, բնականաբար, կապված է գումարի հետ: Հովհաննիսյանների՝ սոցիալապես ծանր պայմաներում ապրող ընտանիքում մշտական աշխատանք չունի ոչ ոք: Ստանում են թոշակ ու երեխայի նպաստը, որն էլ չնչին գումար է՝ արտերկրում վիրահատություն կատարելու համար: Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մհերն ասաց, որ խորհուրդ են տվել Գերմանիա տեղափոխել և վիրահատել, որն արժի մոտ 8 հազար ԱՄՆ դոլար: Ըստ Մհերի՝ դա միակ բուժման եղանակն է, որը կտա ցանկալի արդյունք: Երեխան դժվարությամբ, բայց դպրոց է գնում: Սովորում է միջին առաջադիմությամբ, կարող է քայլել ոչ այդքան երկար տարածություն, որից հետո ցավեր է ունենում: Իսկ որ ամենահուզիչն է այս պատմության մեջ, Ալենը ասաց, որ ցանկանում է բժիշկ դառնալ, որ բուժի հիվանդ մարդկանց: Ստորև ներկայացնում ենք Մհերի հեռախոսահամարը՝ ակնկալելով, որ երեխային օգնության ձեռք մեկնելու ցանկություն հայտնողներ կլինեն և երեխան էլ կկարողանա բոլորի նման քայլել, վազել և ուրախանալ՝ [b]094-31-92-99[/b]։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր