211652_close_icon
views-count21960 դիտում article-date 23:52 04-12-2017

Արթուր Աբրահամը առնչություն չունի Էրֆուրտում տեղի ունեցած հրաձգության հետ. NEWS.am Sport

Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը: Գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ: «Իր մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ հրաձգությանը, Արթուր Աբրահամը ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ կապ չունի»,- ասել է մամուլի խոսնակը: Մանրամասները՝ [url=https://sport.news.am/arm/news/84267/artur-abrahamy-oreve-kap-chuni-erfurtum-texi-unecats-hradzgutyan-het-brncqamartiki-khosnak.html]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր