211652_close_icon
views-count49657 դիտում article-date 21:38 04-12-2017

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի 1-ին դասարանի 7-ամյա տղայի թարթիչները կտրելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել է քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մարգար Ավետիսյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 119 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի 1-ին դասարանի տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ.-Ա. Ս.-ի մոր դիմումի փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/13/1082119/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում էր դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեին նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մ.–Ա. Ս.-ի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը, ով նաև պատրաստվում էր դիմել Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, ասել էր. «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել. սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուստաստանում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: Զարմանում եմ՝ ինչպես կարելի է 21-րդ դարում նման ձևով վերաբերվել երեխայի հետ ու դպրոցի տնօրինությունն ու դասղեկը, ինչու չէ, նաև մանկավարժական կոլեկտիվը, տեղյակ չլինեն, իսկ մեր՝ նրանց դիմելուց հետո փորձեն ծածկադմփոց անել: Խնդրում եմ Վ. Գասպարյանին, Լ. Մկրտչյանին և Տ. Մարգարյանին, որ նրանք հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հակառակ դեպքում՝ եթե մնան անպատիժ, նույն արարքը նորից չկրկնվի մեկ այլ երեխայի նկատմամբ: Որպես ծնող, ինձ զայրացնում է նաև դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի և դասվար Վերոնիկա Կարենովնայի՝ խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը»։ Ավելի վաղ նաև [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082216/]հայտնել էինք[/url], որ նոյեմբերի 14-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասել էր. «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, սեպտեմբերի 15-ին: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Նրա մայրը դպրոց մեկ անգամ է միայն եկել: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն: Երեխայի բժշկական թղթերը, քանի որ պետք է արտերկրից ուղարկեին, հետաձգվում էին: Չնայած դրան, մեր հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը երեխայի հետ աշխատում էին: Չորեքշաբթի օրը սոցմանկավարժն անցնում է մարմնի մասերը՝ գլուխ, աչք, թարթիչ եւ այլն: Երեխան ուսուցչին հարցնում է` իսկ թարթիչներըը կտրո՞ւմ են, սոցմանկավարժն ասում է, որ իհարկե ոչ, չի կարելի: Երեխան ասում է, որ իր թարթիչները ինքը կտրել է, որովհետեւ ուզում էր իր աչքերի գույնն իմանալ: Սոցմանկավարժը հարցնում է ` որտե՞ղ ես կտրել, երեխան պատասխանում է` մամայի մոտ: Սոցմանկավարժը միանգամից իջնում է ինձ մոտ, մենք էլ, հենց վարորդը գալիս է, տեղեկացնում ենք նրան, վերջինս էլ՝ երեխայի հայրիկին, հայրիկն էլ՝ մայրիկին: Մայրիկը երեխային տանում է իր մոտ, սովորեցնում, որ իրեն «սկոտչով» կապել են, տարել զուգարան, ծեծել են, թարթիչները կտրել: Որպեսզի հոր խիղճը հանգիստ լինի, նա եկավ դասարան, խնդրեց, որ բոլոր երեխաներին հավաքենք մեկ սենյակում, և խոսեց բոլոր երեխաների հետ: Մեկ էլ ասեց, թե ով է իր երեխայի թարթիչները կտրել, մենք զարմացանք, երեխան էլ մատնացույց արեց պատահական երեխաների, թե իբր իրենք են կտրել: Դրանից հետո ես ուղարկեցի պայուսակները ստուգելու ու, բնականաբար, նմուշի համար ոչ մի «սկոտչ» չկար դասարանում: Ինքը վառ երևակայություն ունի, բայց որ նման պատասխան պետք է ստանայինք, չէինք սպասում»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր