211652_close_icon
views-count29813 դիտում article-date 20:57 04-12-2017

Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հետաքրքրաշարժ բնագիտություն» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 4-ին, Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հետաքրքրաշարժ բնագիտություն» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր բնագիտական մեթոդ-միավորման նախագահ Մելանյա Ղազարյանը: Դպրոցի տնօրեն Անահիտ Ղազումյանի գլխավորությամբ միջոցառմանը ներկա էին տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Սուսաննա Մատինյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Վարդան Խառատյանը: Միջոցառմանը մասնակցում էին 9-րդ դասարանի աշակերտներ: Այն համեմված էր բազմաթիվ հետաքրքիր բնագիտական փորձերով և դպրոցի սան Լիլիթ Հակոբյանի երաժշտական համարով: Միջոցառման ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ 9 Բ դասարանի թիմը՝ դասղեկ Անահիտ Սաքանյանի գլխավորությամբ, արժանացավ «Ամենահետաքրքիր թիմ» մրցանակին: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր