211652_close_icon
views-count20681 դիտում article-date 20:31 04-12-2017

Երիտասարդ երգիչ Արթուր Ծատուրյանն իր առաջին տեսահոլովակի մասին մանրամասներ է ներկայացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երիտասարդ երգիչ Արթուր Ծատուրյանը շուտով կներկայացնի իր առաջին տեսահոլովակը: Այն նկարահանվել է «Սիրահարվել եմ» երգի հիման վրա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ կատարողն ասաց, որ սա իր առաջին տեսահոլովակն է. «Երգս սիրո մասին է, որն ավելի շատ նոր սիրահար զույգերին է նվիրված, ովքեր պատրաստվում են նշանադրվել: Ցանկությունս շատ մեծ էր՝ ունենալ այսպիսի երգ և դիմեցի ընկերոջս՝ ազգային երգիչ և երգահան Համո Մուրադյանին, ով չմերժեց առաջարկս և ընդամենը հաշված օրերում արդեն պատրաստեց երգի երաժշտությունն և խոսքերը»: Գործիքավորումը կատարել է Վահան Հարությունյանը: Տեսահոլովակի նկարահանումները կմեկնարկեն դեկտեմբերի 5-ին, իսկ պրեմիերան երկար սպասեցնել չի տա. մի քանի օր և այն հասանելի կլինի հանրությանը: Մինչ տեսահոլովակը ներկայացնելը, երիտասարդ կատարողը ներկայացնում է իր նոր ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր