211652_close_icon
views-count33850 դիտում article-date 20:08 04-12-2017

Վանաձորում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ, Volkswagen-ի վարորդի ինքնությունը ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 20։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում բախվել են Օձուն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Լևոն Ասրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AQ 726 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 35 NP 160 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Ասրյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 34-ամյա Էդգար Ասրյանը և 50-ամյա Պատվական Արղանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Եղիազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է Volkswagen-ի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր