14243 դիտում
13:37 04-12-2017
ՀՀ նախագահը հետևել է Արցախում անցկացվող զորավարժություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ դեկտեմբերի 1-ին այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը:
Աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Նույն օրը Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:
«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ:
Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և հպարտ կեցվածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
Նմանատիպ նյութեր
998 դիտում
15:14 20-03-2014
Մեծ Բրիտանիան կմասնակցի Ուկրաինայի տարածքում անցկացվող զորավարժություններին․ ԶԼՄ֊ներ
7025 դիտում
18:06 11-11-2016
Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին պետք է տալ համարժեք պատասխան. Արա Պապյան
Այս բաժնից
331 դիտում
19:05 17-04-2024
Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմպիական կոմիտե
283 դիտում
18:40 17-04-2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
316 դիտում
18:27 17-04-2024
Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն առնչվող հարցեր