211652_close_icon
views-count100459 դիտում article-date 10:16 04-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. BMW-ն բախվել է Նորագավիթի «Գաի պոստի» պատին. կա 1 զոհ, 1 վիրավոր. զոհն ու վիրավորը կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել է բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոը տեղում մահացել է., իսկ վարորդ Հ. Գևորգյանը վթարից 2 ժամ անց դեպքի վայրում հայտնեց, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր հրավիրեցին 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել են նաև թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները, որոնց շնորհիվ BMW -ի վարորդը չկարողացավ վթարի վայրից ճողոպրել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչակա կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հարտկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնոմ է նաև, որ BMW ի վարորդ Հ. Գրիգորյանն ու վթարի հետևանքով մահացած նրա ուղևորը, ում անունը Մխո է, Արարատի մարզում ծանր հանցագործություն են կատարել. իրենց ավտոմեքենան են նստեցրել Գորիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կորյուն Շալունցին, ով, ըստ տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի է և վերադառնալիս է եղել Հայաստան: Արդեն Արարատի մարզում Կ. Շալունցին հարվածելով՝ իջեցրել են ավտոմեքենայից ու նրա ապրանքները հափշտակելով՝ դիմել են փախուստի: Ժողովրդական խոսքն է ասում՝ Գող՝ սիրտը դող: Հարամ փողը չես մարսի: Բարձրյալը վերևում տեսնում է: Ու արդեն Նորագավիթում տեղի է ունենում ողբերգական վթարը: Նշված հանցագոծության փաստով էլ Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [b] BMW -ի վարորդ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանն է [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0934680001512368665103365.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր