211652_close_icon
views-count23103 դիտում article-date 09:34 04-12-2017

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժություններն են սկսում

Կորեական թերակղզում գերլարված իրավիճակի ֆոնին Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան սկսում են համատեղ զորավարժությունները՝ Vigilant ACE անվանումով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Չնայած Միացյալ Նահանգների, միջազգային ողջ հանրության հորդորներին՝ Հյուսիսային Կորեան շարունակում է փորձարկումները միջուկային զենք ստանալու ուղղությամբ: Հարավային Կորեայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս զորավարժությունները պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները կլինեն, որոնց շրջանակում ներգրավված է 230 ինքնաթիռ, ընդ որում՝ 6 F-22 կործանիչ: Նշենք, որ Հարավային Կորեայում առկա է ամերիկյան 28 500 հոգանոց ռազմական ներկայություն, ինչը միտված է երկիրը Հյուսիսային Կորեայի հնարավոր ագրեսիայից պաշտպանելուն: Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել էր «Հվասոն-15» հրթիռը, որը կարող է թիրախը խոցել մինչև 13 հազար կմ հեռավորությամբ և ծածկել ԱՄՆ ողջ տարածքը:

Նմանատիպ նյութեր