211652_close_icon
views-count8504 դիտում article-date 21:07 03-12-2017

Ռուսական 6 Տու-22M3 ռմբակոծիչներ Դեյր-Էր-Զորում հարվածներ են հասցրել ԻՊ-ին

Ռուսական Ту-22М3 հեռահար ռմբակոծիչները ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ Սիրիայի Դեյր-Էր-Զոր նահանգում: Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ-ն, 6 ռազմական օդանավերի հարվածի թիրախներ են դարձել զենքի ու զինամթերքի պահեստները, տեխնիկայի կուտակումներն ու ահաբեկիչները դիրքերը: Օդանավերը մեկնարկել են Ռուսաստանի տարածքից: Ռազմական գործողությունը հաջողությամբ իրականացնելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են Ռուսաստանի՝ իրենց տեղակայման օդանավակայան:

Նմանատիպ նյութեր