211652_close_icon
views-count12056 դիտում article-date 17:59 03-12-2017

London Chess Classic սուպերմրցաշար. Կարուանա-Արոնյան. ուղիղ միացում

Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic գերմրցաշարի 2-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչու հետ: Կողմերը հաշտություն կնքեցին 28-րդ քայլում: Տուրի մյուս բոլոր հանդիպումները ևս ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը և Մայքլ Ադամսը: Կարուանա-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր