211652_close_icon
views-count165046 դիտում article-date 16:08 03-12-2017

Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հայտնի գող Ճակոյի դստեր պսակադրությունից. meganews.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=http://meganews.am/articles/3701]Meganews.am[/url]-ը գրում է, որ երեկ գողական աշխարհը խնջույքի էր հավաքվել: Օրվա առիթը գողական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի դստեր` Մարիամի հարսանիքն էր: Երիտասարդ զույգի՝ Մարիամի և Դավիթի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո խնջույքը շարունակվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Եզդիների ավանդույթում եկեղեցով պսակադրություն չեն անում, սակայն, Դավիթն ու Մարիամը ամուսնացել են հայկական ավանդույթի համաձայն: Ճակոն ազգությամբ եզդի է, իսկ փեսան՝ հայ: Հարս ու փեսայի քավորը «ՍԱՍ»-ի Արտակի քրոջ ամուսինն է՝ Սեմիկը: Խնջույքին մասնակցում են ՌԴ-ից, արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ, պաշտոնյաներ, ազդեցիկ հյուրեր, ովքեր հրավիրված են հարսի կողմից: Հյուրերի թվում էր նաև Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան», Արթուր Բաղդասարյանը, «Քանաքեռցի Տույը» և այլն: Հարսանիքին երգել են հայտնի աստղեր՝ Էրիկ Կարապետյանը, Սարգիս Ավետիսյանը, Հայկ Պետրոսյանը, Սարոն, Արմեն Խուբլարյանը, ինչպես նաև ազգությամբ եզդի Վլեն: [url=http://meganews.am/articles/3701]Meganews[/url]-ի տեղեկություններով Դավիթն ու Մարիամը աշխատում են «Գազպրոմ»-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր