211652_close_icon
views-count5255 դիտում article-date 16:32 03-12-2017

Իրաքում ԻՊ-ի կողմից սպանված եզդիների զանգվածային գերեզմաններ են գտել

Իրաքի երկրի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սինջար քաղաքի մոտակայքում շուրջ 140 աճյուններով 3 գերեզման է հայտնաբերվել իրարից ոչ հեռու։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ գերեզմանոցներում ուժայինները գտել են տեղի բնակիչների /եզդիներ/, այդ թվում՝ երեխաների ու կանանց աճյուններ, ովքեր սպանվել են «Իսլամական պետության» գրոհայինների կողմից։ Սինջարը Նայնավա նահանգում է գտնվում։ Այն վերջնականապես ազատագրվել է ԻՊ-ից այս տարի և համարվում է Իրաքի՝ եզդիներով ամենաշատը բնակեցված քաղաքը։ Նշված վայրեր են մեկնելու փորձագիտական խմբեր, ովքեր պետք է ԴՆԹ-ի միջոցով պարզեն ԻՊ-ի զոհերի ինքնությունը։

Նմանատիպ նյութեր