211652_close_icon
views-count19195 դիտում article-date 15:17 03-12-2017

Պայթյուն Ախալցխայի քաղաքային պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ

Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքերով, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել: Այս մասին հայտնում է [url=http://akhaltskha.net/2017/12/03/%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5/]akhaltskha.net[/url] կայքը։ Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին: Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում և ոչ մեկ չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ: Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս: Ախալցխայի հասարակությունը մտահոգված է կատարված պայթյունի հետեւանքով եւ սպասում է հետաքննության արդյունքներին։ [img]http://st0.shamshyan.com/editor/0252923001512299788441579.jpg[/img]

Նմանատիպ նյութեր