211652_close_icon
views-count5360 դիտում article-date 14:56 03-12-2017

Իրաքի իշխանությունները պատրաստվում են հայտարարել ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակ տանելու մասին. աղբյուր

Իրաքի իշխանությունները ծրագրում են դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք ռզմական շքերթի ժամանակ հայտարարել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման դեմ տարած վերջնական հաղթանակի մասին, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Իրաքի անվտանգութան մարմիններում իր աղբյուրին։ «Շաբաթ օրը տեղի կունենա զինված ուժերի, դաշնային ոստիկանության ներկայացուցիչների և աշխարհազորայինների շքերթը, որի ժամանակ կհայտարարվի ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ավարտի, ինչպես նաև վերջնական հաղթանակի մասին»,-ասել է աղբյուրը։ Նշենք, որ ավելի վաղ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին էր հայտարարել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին։

Նմանատիպ նյութեր