211652_close_icon
views-count5546 դիտում article-date 13:21 03-12-2017

ԱՄՆ-ն հրահրում է Հյուսիսային Կորեայի առաջնորդին. Ս. Լավրով

Միացյալ Նահանգները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ագրեսիվ գործողություների է սադրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին և բացի Թրամփի կոշտ հայտարարություններից, ԱՄՆ-ն ռազմական ուսումնավարժանքներ ու փորձարկումներ է իրականացնում, ինչը նույնպես բացասաբար է տրամադրում Փհենյանին։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այնպիսի զգացողություն է, որ կարծես նրանք դիտավորյալ սադրում են Կին Չեն Ընին, որպեսզի վերջինս ինչ-որ կերպ դուրս գա հունից։ Այդ իսկ պատճառով քննարկելով Փհենյանի հրթիռային-միջուկային արկածները՝ մենք չենք կարող չքննադատել մեր ամերիկացի գործընկերների սադրիչ վարքը»,-մեջբերում է Ria Novosti-ն Լավրովի խոսքը։ Հիշեցնենք որ նոյեմբերի 29-ին Հյս. Կորեան հերթական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակեց, որն ընկավ Ճապոնիայի տնտեսական գոտում։

Նմանատիպ նյութեր