211652_close_icon
views-count26628 դիտում article-date 23:37 02-12-2017

Սերգեյ Լավրով. ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև պատերազմ սկսվելու դեպքում կտուժեն Ճապոնիան և Հարավային Կորեան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ռազմական բախում սկսվելու դեպքում առաջին հերթին կտուժեն Ճապոնիան և Հարավային Կորեան: «Դատապարտելով Փհենյանի միջուկա-հրթիռային արկածախնդրությունը, մենք չենք կարող նաև չդատապարտել մեր ամերիկացի գործընկերների սադրիչ վարքագիծը: Ցավոք սրտի, նրան փորձում այդ սադրանքի մեջ ներքաշել ճապոնացիներին և հարավկորեացիներին, որոնք Կորեական թերակղզում պատերազմի վերսկսման դեպքում առաջին զոհերը կդառնան», նշել է Լավրովը: Նա ընդգծել է, որ կողմերի միջև խաղաղ բանակցությունների համար կարելի է օգտագործել նրանց զորավարժությունների ընթացքում տեղ գտած դադարները: Ավելի վաղը ՌԴ ԱԳՆ ղեկավարը քննադատել էր ամերիկացիների դեկտեմբերյան՝ հերթական զորավարժությունները, թեպետ դրանք պետք է տեղի ունենային միայն գարնանը:

Նմանատիպ նյութեր