211652_close_icon
views-count7122 դիտում article-date 22:31 02-12-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի առաջնության հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմտի տանը հետևել է ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական առաջնության ընթացքին: Արդեն ավանդական դարձած առաջնությանն այս անգամ մասնակցել են Երևանի 9 և մարզային 8 տարածքային կազմակերպությունների թիմեր: Թիմային պայքարում հաղթողի գավաթին է արժանացել ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը հաջորդաբար գրավել են ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն տարածքային կազմակերպությունների թիմերը: Հաղթող թիմերին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով են պարգևատրվել նաև մրցաշարի անհատական առաջնության մասնակիցները, ինչպես նաև միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցած տարեց տղամարդ և կին մասնակիցները:

Նմանատիպ նյութեր