211652_close_icon
views-count4345 դիտում article-date 20:47 02-12-2017

Ղրղզստանը և Ղազախստանը ստորագրել են հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»

Աստանայում շաբաթ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Ղրղզստանի և Ղազախստանի կառավարությունները ստորագրել են երկրների միջև սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Այդ մասին հայտնում է [url=https://www.azattyq.org/a/28892138.html]«Ազատությունը»[/url] վկայակոչելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Չինգիզ Էսենգուլովին: Երկու հարևանների միջև հարաբերությունները վատացել էին 2017 թվականի սեպտեմբերին, երբ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրեց Ղազախստանին Ղրղզստանի ներքին գործերին, մասնավորապես երկրի նախագահի ընտրություններին խառնվելու մեջ: Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության խստացված միջոցներ էր ձեռնարկել, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ից սահմանին ամենօրյա բեռների փոխադրումը կրճատվել էր 3 անգամ: Երկու օր առաջ Ղրղզստանի նոր նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում երկրների ղեկավարները պայմանավորվել են կարգավորել սահմանին ստեղծված իրավիճակը: Իսկ երեկ Ղրղզստանի կառավարական պատվիրակությունը փոխվարչապետ Տոլկունբեկ Աբդիգուլովի ղեկավարությամբ մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք և բանակցություններ վարել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ղրղզստան-Ղազախստան սահմանն աշխատելու է սովորական ռեժիմով դեկտեմբերի 3-ի կեսգիշերից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր