211652_close_icon
views-count81619 դիտում article-date 15:19 02-12-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են 59–ամյա վարորդի BMW-ն ու 30–ամյա վարորդի УАЗ-ը. УАЗ-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուցի բնակիչ, 30-ամյա Թոռնիկ Սմոյանի վարած УАЗ մակնիշի 35 DG 756 համարանիշի և Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիկչ, 59-ամյա Արծրուն Առաքելյանի վարած BMW մակնիշի 34 MԼ 928 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը կոսշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր